Մահացել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը
Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը մահացել է 34 տարեկան հասակում։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Սերբ ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի առաջնությունում, հանդես է եկել «Միկայում», «Ալաշկերտում» և «Գանձասարում», իսկ 2017/18թթ մրցաշրջանում խաղացել է «Արարատի» կազմում՝ աչքի ընկնելով կարգապահ ու վստահ խաղով: