«Թալիբանը» մտադիր է ոչնչացնել Փանջշիրում գործող դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդին

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Թալիբանը» մտադիր է ոչնչացնել Փանջշիրում գործող դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը:

«Թալիբանը երբեք չի բանակցի Փանջշիրի դիմադրության առաջնորդների հետ։ Նրանք ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ ահաբեկիչներ, որոնք դեռ երեք տարի առաջ աշխարհի շատ երկրներում արգելված կազմակերպությունների ցուցակում էին», – ասել է դիվանագետը:

Ագբարը կարծիք է հայտնել, որ թալիբների նպատակն է «ամբողջ Աֆղանստանը ծնկի բերելը» և «ոչնչացնել դիմադրության առաջնորդներին, հատկապես Ահմադ Մասուդին»: Նա միաժամանակ նշել է, որ թալիբները պատրաստ չեն բանակցել հակառակ կողմի հետ:

Օգոստոսին Թալիբանի գրոհայինները գրավել են Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքը: Նրանց վերահսկողության տակ չմտնող միակ նահանգը Փանջշիրն է: Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդը, Հյուսիսային դաշինքի հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը, հայտարարել է, որ թալիբների դեմ պայքարը կավարտվի, եթե նրանք ստեղծեն ներառական կառավարություն և ապահովեն քաղաքացիական իրավունքների հարգումը:

Միևնույն ժամանակ, ըստ ՌԻԱ Նովոստի-ի աղբյուրի, Աֆղանստանի նոր կառավարության ձևավորման շուրջ խորհրդակցություններն ավարտվել են, իսկ «Թալիբան» -ի ներկայացուցիչները զբաղեցրել են բոլոր առանցքային պաշտոնները։

 

Տաթև Ֆռանգյան