Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էստոնիայի նորընտիր նախագահ Ալար Կարիսին

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալար Կարիսին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը՝ որպես պետության նախագահ, ավելի կամրապնդի Հայաստանի և Էստոնիայի միջև գործընկերական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և ձևավորված կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը և լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-էստոնական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ էստոնացի պատգամավորները երկրի ազգային թանգարանի տնօրեն Ալար Կարիսին ընտրել են երկրի նախագահի պաշտոնում։ 2-րդ փուլում Կարիսը  նախագահության միակ թեկնածուն է եղել, նրա օգտին է քվեարկել 80 պատգամավորից 72-ը (8 քվեաթերթիկ լրացված չի եղել)։ Ընտրվելու համար բավարար է եղել 68 ձայնը։