Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ԱԻՆ
Հասարակություն
31.08.2021 | 20:59Օգոստոսի 31-ին՝ ժամը 14։29-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
Ջրափրկարարները Կ․ Ն․-ին (ծնված 2003 թ.) դուրս են բերել ափ: