Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները հագեցած է համարում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները հագեցած է համարում։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ ներդրումները և անվտանգության ոլորտը՝ մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ում, ինչպես նաև հումանիտար, գիտական և կրթական ոլորտներում…»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների շարունակականությամբ ու հարստացմամբ: Համագործակցության կարևոր կողմերից են միջազգային հարթակներում համագործակցությունը: Ըստ Լավրովի՝ Երևանն ու Մոսկվան սերտորեն համագործակցում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում, կա համաշխարհային քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ խորհրդակցությունների մեխանիզմ:

Ըստ Սերգեյ Լավրովի՝ փոխգործակցության կարևոր ուղղություն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Նրա խոսքով՝ այստեղ կան մի շարք հարցեր, որոնք անմիջականորեն քննարկվում են նախագահների ու վարչապետի կողմից։

«Կան հարցեր, որոնք ամենօրյա հիմունքներով լուծում են երեք երկրների զինվորականներն ու սահմանապահները։ Փոխվարչապետերի մակարդակով գործում է  տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում առաջին այցը Ռուսաստան կատարելու համար՝ հավելելով, որ սա ևս մեկ անգամ ընդգծում է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը:

Տաթև Ֆռանգյան