Ամերիկացի վերջին զինվորը լքեց Աֆղանստանը. «Թալիբան» շարժումը հաստատել է

Լուրեր

14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերի վերջին ներկայացուցիչը օգոստոսի 31 -ի գիշերը լքեց Աֆղանստանի տարածքը: Այս մասին Twitter- ում գրել է «Թալիբան» շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինը. գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս գիշեր Աֆղանստանի ժամանակով 00: 00-ին վերջին ամերիկացի զինվորը լքեց Աֆղանստանը», – ասել է նա:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Քենեթ Մաքենզին երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ամերիկացիները դուրս են բերել իրենց զորքերը Աֆղանստանից: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 14 -ին ասել էր, որ որոշում է կայացրել դադարեցնել այդ երկրում գործողությունը, որը դարձել է ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը Ամերիկայի պատմության մեջ:

Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահ  Դոնալդ Թրամփը One America News- ի եթերում կարծիք էր հայտնել, որ Միացյալ Նահանգները ենթարկվեց ռազմական նվաստացման Աֆղանստանում, քանի որ այնտեղ գտնվելու վերջին փուլում ամբողջովին կորցրեց իրավիճակի վերահսկողությունը:

«Միացյալ Նահանգները լիովին կորցրեց իրավիճակի վերահսկողությունը Աֆղանստանում: Այն ռմբակոծվում է, հրթիռակոծվում և բազմաթիվ մարդիկ զոհվում են` 200 մարդ երկու օր առաջ և առնվազն 13 [ամերիկացի] նավաստիներ, քանի որ վիրավորները դեռ գտնվում են ծանր վիճակում: Իմ երկրի պատմության ամենամեծ նվաստացումը  և՛ ռազմական, և՛ հոգեբանական», – ասել է նա:

Իսկ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական ​​շարժումը հայտարարել է, որ կցանկանար լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ -ի հետ: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է նրա ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:

«Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ», – նրա խոսքերը մեջբերել է աֆղանական 1TV հեռուստաալիքը: Միաժամանակ Մուջահիդը նշել է, որ «Աֆղանստանը անկախություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը լքեցին երկիրը»: Նրա խոսքով ՝ «ԱՄՆ -ն պարտվեց և չհասավ իր նպատակներին»:

Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ չի բացառվում, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա Աֆղանստան: