Կորոնավիրուսից աշխարհում մինչ այժմ 4,500.000 մարդ է մահացել

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ջոնս Հոփքինզի համալսարանի Կորոնավիրուսի հետազոտությունների կենտրոնից հաղորդում են, որ աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 216 միլիոն դեպք, քովիդ հիվանդությունից մահացել է ավելի քան 4,5 միլիոն մարդ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուսն ամենամեծ հարվածն է հասցրել Միացյալ Նահանգներին, որտեղ այս վարակով վարակվել է մոտ 39 միլիոն մարդ, խլել մոտ 638 հազար կյանք:

Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից հաղորդում են, որ ամենօրյա կտրվածքով այստեղ նոր վարակակիրների թիվն ավելանում է 151 հազարով, երբ ամերիկացիների ավելի քան 48 տոկոսը պատվաստված է: Եվրոպական միությունն այդ պատճառով պատրաստվում է դադարեցնել Միացյալ Նահանգներից դեպի Եվրոպա ոչ հույժ կարեւոր ճամփորդությունների թիվը: Այս մասին Միությունը պատրաստվում էր որոշում կայացնել երկուշաբթի օրը:

2021 թվականին մահացությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 2020 թվականի ամբողջ ընթացքում գրանցված մահացությունների թվին:

Բազմաթիվ երկրներ են այսօր աշխարհում պայքարում, որպեսզի ստանան վիրուսի դեմ պատվաստանյութ, սակայն չափազանց մեծ է մնում հարուստ ու աղքատ երկրների միջեւ հասանելիության տարբերությունը:

Աֆրիկայում պատվաստման առնվազն առաջին ներարկումն է ստացել յուրաքանչյուր հարյուր անձանցից յոթը: Եվրոպայում այդ թիվը հասնում է 99-ի, Միացյալ Նահանգներում` 111-ի:

Սակայն պատվաստումները ցույց են տվել ավելի փոքր արդյունավետություն դելտա տարատեսակի դեպքում: