ԱՀԿ-ն Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կանխատեսում է մահվան դեպքերի կտրուկ աճ

Լուրեր

16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կանխատեսում է մահվան դեպքերի կտրուկ աճ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ կորոնավիրուսային վարակի պատճառով: Մինչև դեկտեմբերի սկիզբ ևս 236,000 մարդ կարող է մահանալ տարածաշրջանում կորոնավիրուսից, այսօր Կոպենհագենում հայտնել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Կլյուգեի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրներում COVID-19-ից մահացել է 1.3 միլիոն մարդ, իսկ տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 64 միլիոն դեպք:

ԱՀԿ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել վարակակիրների թվի կտրուկ աճի կապակցությամբ։ Տարածաշրջանի 33 երկրներում այս ցուցանիշները վերջին օրերին աճել են տասը կամ ավելի տոկոսով:

Կլյուգեն պարզաբանել է կորոնավիրուսի ավելի վարակիչ՝ «դելտա» տարբերակի լայն տարածմամբ, հակահամաճարակաբանական սահմանափակումների չեղարկմամբ ու զբոսաշրջության աճով։ Տարածաշրջանային տնօրենը կոչ է արել մեծացնել պատվաստումների տեմպը՝ նշելով, որ տարածաշրջանի առավել ցածր բարեկեցությամբ երկրներում ամբողջությամբ պատվաստվել է բնակչության միայն 6 տոկոսը։

Տաթև Ֆռանգյան