Ստեղծվել է Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Որոշման մեջ մասնավորապես նշված է.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժիններում, ղեկավարել է կրթական ու ստեղծագործական տարբեր հաստատություններ: 1964-1966 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը, 1966 թ․ ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թ․ եղել է տնօրենը: 1981-1986 թթ․ եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը:

Վլադիլեն Բալյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Նրա ամենահայտնի գործերից են «Հազարան բլբուլ» բալետային սյուիտը, «Ամբոխները խելագարված» պոետորիան, «Իմ Հայաստան» պոեմը` ձայնի և ժողովրդական գործիքների անսամբլի համար, «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան և բազմաթիվ այլ գործեր:
Անվանի կոմպոզիտորը բազմաթիվ սիրված երգերի հեղինակ է` «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Տարիներ հետո», «Սիրո երգ», «Մայրս փոքրիկ» և բազմաթիվ այլ` ճանաչում գտած երգեր իրենց ուրույն տեղն ունեն երգիչ-կատարողների երգացանկերում:

Սիրված կոմպոզիտորը Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միության անդամ էր, 2001 թվականից անդամակցում էր Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիային, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն էր:

Վլադիլեն Բալյանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, 2002 թ․ պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ 2010 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե հուշամեդալով:

Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 18.00-20.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում: Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ն: Անվանի կոմպոզիտորի աճյունը կամփոփվի Քաղաքային գերեզմանատան կենտրոնական պանթեոնում՝ (գաջի գործարանի հարևանությամբ):