ԱԻՆ-ը պատրաստվում է տարվա ամենամեծ վարժանքին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության ժամանակ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է համակարգի կողմից կատարված աշխատանքները. անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով օգոստոսի 6-ից ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն. տեղեկացնում են ԱԻ նախարարությունից:

Հրդեհները կանխելու նպատակով ՓԾ ստորաբաժանումների կողմից բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ։ ԱԻՆ-ը համագործակցում է մարզպետարանների և համայնքապետարանների հետ՝ ոռոգման համակարգերի խնդրի կարգավորման, դեպի բուսածածկ և անտառածածկ տարածքներ տանող ճանապարհների անցանելիության ապահովման ուղղությամբ։ Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է նաև «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով արտապլանային վարժանքներին, որոնք իրականացվել են հանրապետության 21 համայնքներում: Օգոստոսին անցկացվել են 3 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ 1 համակայանային հակավթարային և հակահրդեհային վարժանք, ինչպես նաև տարբեր թեմաներով 3 դասընթաց։ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 շտաբային ուսումնավարժություն, 1 ցուցադրական և 12 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել նաև ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ԱԻ նախարարը հանձնարարել է շարունակել ուժեղացված ծառայությունը, որպեսզի հնարավոր հրդեհների դեպքում արագ արձագանքումը չուշանա՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Նախարարը նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին հորդորել է վարժանքներն անցկացնել իրականին մոտ սցենարներով, պարբերաբար փոխել խնդիրները, ստուգել անձնակազմի պատրաստվածությունը:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 3-ին Լուսակերտում ԱԻՆ-ն այս տարվա ամենամեծ վարժանքն է անցկացնելու, ներգրավված են փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Նախարար Անդրանիկ Փիլոյանը գլխավոր փորձից հետո առանձնացրել և հանձնարարել է շտկել վարժանքի որոշակի դետալներ: