Գնել Սանոսյանը Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։

Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։

Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է պատասխանատվություն և եռանդ՝ ի շահ համայնքի և նրա բնակիչների աշխատելու և դրված նպատակներն իրագործելու համար։

Համայնքի ավագանուն և աշխատակազմին Գնել Սանոսյանը հորդորել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ համախմբված աշխատել և ծառայել բնակիչներին՝ անկախ համայնքի ղեկավարի փոփոխության հանգամանքից և իրենց քաղաքական հայացքներից։

Նախարարն ընդգծել է, որ նախքան համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպումը այս ժամանակահատվածում Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում նախանշված աշխատանքները պետք է կանգ չառնեն և իրականացվեն ամբողջ ծավալով։

«Կարծում եմ՝ պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին, նոր եռանդով լծվել աշխատանքի, վեր հանենք եղած խնդիրները, մեր անելիքները և փորձենք նորովի լուծել դրանք»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ համայնքում ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքապետարանի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է։

Համայնքի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կան արդեն իսկ իրականացված աշխատանքներ, և կան կիսատ գործեր։ Նա պատրաստակամություն է հայտնել համայնքի հետ միասին ջանք ու եռանդ ներդնել համայնքի խնդիրների լուծման և այդ ծրագրերն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։

Սյունիքի մարզից նախարարը մեկնել է Վայոց ձորի մարզ: Մալիշկա համայնքում Գնել Սանոսյանը կծանոթանա ֆոտովոլտային կայանի կառուցման, ճանապարհի ասֆալտապատման, Գնդեվազում մանկապարտեզի շենքի նորոգման, Եղեգնաձորում Ալավերդյան փողոցի ասֆալտապատման, Միկոյան 11 շենքի բակի նորոգման, Ձախափ համայնքում մանկական զարգացման կենտրոնի կառուցման աշխատանքներին։