ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կտրամադրի Աֆղանստանի հարևան երկրներին` փախստականներին ընդունելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրամիությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի Աֆղանստանի հարևան երկրներին՝ փախստականներին ընդունելու և տեղավորելու համար: Այս մասին Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եվրոպայի հնարավորություններն ունեն իրենց սահմանները, առանց սերտ համագործակցության ոչինչ հնարավոր չէ անել: Հարևան երկրները կներգրավվեն գործընթացում ավելի շուտ և ավելի վաղ, քան Եվրոպան: Այսպիսով, այո՛, դա նաև նշանակում է այդ երկրներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ինչպես դա եղավ Թուրքիայի պարագայում»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է դասեր քաղի Աֆղանստանի իրավիճակից, որպեսզի ամրապնդի «անդրատլանտյան հարաբերությունները և դրանք ավելի հավասարակշռված դարձնի»:

Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է «սովորի աշխատել միասին և ամրապնդել ռազմավարական ինքնավարության գաղափարը»:

««ԵՄ ռազմավարական կողմնացույցում» մենք առաջարկում ենք ստեղծել արագ արձագանքնման եվրոպական ստորաբաժանում, որը կարող է արագ գործել արտակարգ իրավիճակներում: ԵՄ-ն պետք է կարողանա միջամտել՝ պաշտպանելու իր սեփական շահերը, երբ ամերիկացիները չեն ցանկանում միջամտել»,- շեշտել է նա։

Տաթև Ֆռանգյան