Աֆղանստանում ԱՄՆ-ի հարվածի հետևանքով ոչնչացվել է ԻՊ-ի երկու զինյալ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աֆղանստանում ԱՄՆ-ի հարվածի հետևանքով ոչնչացվել են ԻՊ-ի երկու պարագլուխներ, քաղաքացիական կորուստներ չկան, «ՌԻԱ Նովոստի‘ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնը:

«Նոր տեղեկատվության ստացման հետ մեկտեղ ես կարող եմ հաստատել, որ  ոչնչացվել են ԻՊ-ի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ, ևս մեկը վիրավորվել է»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գեներալ Հենկ Թեյլորը, որը, մասնավորապես, պատասխանատու է Քաբուլից տարհանման գործողություններ իրականացնելիս լոգիստիկայի հարցերի համար:

«Քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին մեզ հայտնի չէ», – նշել է նա:

Իր հերթին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք ոչնչացված գրոհայինները կապ ունեն Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետ:

ԱՄՆ-ն մինչ այժմ Աֆղանստանից տարհանել է 5,4 հազար ամերիկացիների։

ԱՄՆ-ն դեռ մտադիր է Աֆղանստանից տարհանման ռազմական գործողությունն ավարտել մինչև օգոստոսի 31-ը, հայտնել են գերատեսչությունում: Այնտեղ նշել են, որ Քաբուլում անվտանգության սպառնալիքների հետ կապված իրադրությունը մնում է դինամիկ, ԱՄՆ-ն մշտապես հետևում է դրան:​​​​​​