Ձախողված շոու․ մինչ Ալիևը պատմում էր, որ պատերազմի մասնակիցներն ամեն ինչով ապահովված են, նրանք բողոքի ակցիա էին անցկացնում

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Ադրբեջանի նախագահը նախօրեին հերթական շոուն է կազմակերպել: Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ Արցախյան պատերազմի զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամներին բնակարանների և ավտոմեքենաների հանձնման արարողություն էր կազմակերպել՝ փորձելով ապացուցել, թե պետությունը հոգ է տանում պատերազմի մասնակիցների մասին։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է, որ մեծ աշխատանք է տարվում պատերազմի մասնակիցների հիշատակը  հավերժացնելու համար։ Բացի այդ, ամեն ինչ արվում է նրանց համար, իսկ նրանց բնակարաններով ապահովելն Ադրբեջանի քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Ալիևը նաև պատմել է, որ պատերազմի մասնակիցներին սոցիալական նպաստներ են վճարվել, աջակցությունը շարունակական է լինելու։

Սակայն մինչ Ալիևը պատմում էր այս մասին, Արցախյան երկրորդ պատերազմի ադրբեջանցի մասնակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, այս անգամ՝ Բժշկական փորձաքննության ու վերականգնման պետական կենտրոնի դիմաց՝ բողոքելով, որ իրենց հաշմանդամության կարգ չեն հատկացնում։

Օրհան Իմանովը, Արիֆ Հուսեյնովը, Ազիմ Նուրիևը պատերազմի ժամանակ գանգուղեղային և ստորին վերջույթների վնասվածք են ստացել։ Նրանք դժգոհել են, որ աշխատանք չունեն, աջակցություն էլ չեն ստացել։

Հավելենք, որ Ադրբեջանում չեն մարում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների դժգոհությունները պետական մարմինների անտարբերությունից։ Նրանք պարբերաբար տարբեր խմբերով բողոքի ակցիաներ են կազմակերպում պատկան կառույցների, այդ թվում՝ ՊՆ-ի մոտ՝ պահանջելով լուծել իրենց սոցիալական, առողջական ու այլ խնդիրները։

Վերջերս էլ Գաբալայի Յենգիջե գյուղի բնակիչ, պատերազմի մասնակից Բահրամ Նուրիևը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ինքնասպանության փորձ էր արել։

Էմմա Չոբանյան