Մշտադիտարկումներ են իրականացվել Երևանի երկաթուղային կայարանի և Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտի նկատմամբ

Լուրեր

19.05.2026 | 18:51
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
Բոլորը

Օգոստոսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը և աշխատակիցները ստուգումներ ու մշտադիտարկում են իրականացրել Երևանի երկաթուղային կայարանում՝ («Սասունցի Դավիթ կայարան») և Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ Տեսչական մարմինը, COVID-19-ի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնների պահպանման նպատակով Երևանի երկաթուղային կայարանում իրականացված մշտադիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել են, որ վագոններում տեղ-տեղ բացակայել են ախտահանիչ հեղուկները։ Տեղում տնօրինությանը տրվել է խախտումն անհապաղ շտկելու պարտադիր կատարման ցուցում։

Նույն օրը ՀՀ ՔՏՀԱՏՄ մասնագետները ՀՀ ոստիկանության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ դիտարկումը շարունակել են նաև Կենտրոն վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ։

Կանգառներում և շրջիկ կարգախմբերով վերահսկվել են տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող մոտ 30 տրանսպորտային միջոց։ Կազմվել է իրավախախտման 8 արձանագրություն:

Վարչական արձանագրություններ կազմելուց զատ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն իրազեկման աշխատանք են կատարել ուղևորների և վարորդների շրջանում, տվել նախազգուշացումներ։

Հանրային տրանսպորտի մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։