Կառավարությունը նախատեսում է 2021 թվականին կառուցել ևս 500 կմ ճանապարհ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նիստում հավանություն է տրվել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ ու ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին:

Ինչպես փոխանցում են վարչապետի աշխատակազմից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դրա ընդունումը պայմանավորված է 2021թ. համար նախատեսված 6 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ: Խոսքը վերաբերում է հետևյալ ճանապարհահատվածներին՝ Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի-Իրանի սահման կմ 98+000-կմ 101+400, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 196+000- կմ 202+200 հատված, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 130+400-կմ135+200 հատված, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 154+000-կմ 176+900 հատված, Հ-45, /Մ-2/-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 14+590-կմ 25+900 հատված, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 68+300 – կմ 70+800 հատված: Ընդհանուր առմամբ նախատեսված է հիմնանորոգել 51.1 կմ ճանապարհահատված, որից 37.3 կմ-ը՝ միջպետական նշանակության ավտոճանապարհ է, 13.8 կմ-ը՝ հանրապետական: Գումարը կազմում է 7.6 մլրդ դրամ:

Ի պատասխան վարչապետի այն հարցադրմանը, թե արդյոք կառավարությունը շարունակում է առաջ շարժվել տարեկան 500 կմ ճանապարհ կառուցելու տրամաբանությամբ՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ 2021թ. ևս կապահովվի 500 կմ ճանապարհի կառուցում, որում ներառված չեն սուբվենցիաներով նախատեսված ճանապարհաշինությունը և Հյուսիս-հարավը: Իր հերթին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ այս տարի սուբվենցիաներով նախատեսված է 200 կմ ճանապարհի կառուցում:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է հետևյալը. «Ուզում եմ հիշեցնել, որ երբ 2019թ. մենք տարեկան 500 կմ նշաձողը դրել ենք, այդտեղ չենք հաշվառել «Հյուսիս-հարավ»-ում և սուբվենցիաներով կատարվող աշխատանքները: Այնպես որ, իրական աշխատանքը 500 կմ-ից ավելի է, և դա շատ կարևոր է: Իսկ սուբվենցիաների հետ կապված՝ պետք է անպայման համայնքային բյուջեների հետ կապված մեխանիզմը լավարկենք, ինչի շուրջ արդեն պայմանավորվել ենք:

Հաջորդ խնդիրը, որ ցանկանում եմ հիշեցնել, աշխատակազմին հանձնարարականն է՝ անպայման լուծել կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններ անելու մեխանիզմների և ժամկետների հետ կապված հարցը: Որովհետև նախկին մեխանիզմը, որ գոյություն ունի՝ մինչև փետրվար առաջարկ անել, հետո ընդունել և այլն՝ մենք պետք է ամեն ինչը բյուջետային տարվա սահմաններում իրականացնենք, որպեսզի մեր անելիքներն ավելի կանխատեսելի լինեն և տարուց տարի անցման շրջանում հնարավորինս քիչ ժամանակ, ռեսուրս և պլանավորում կորցնենք», – խոսքը եզրափակել է երկրի վարչապետը: