Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության պատվիրակությանը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 26-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՏԿԵ-ից։

Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և իր կողմից պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է հայ-ռուսական համագործակցության հաջողված ծրագրերի մասին և ընդգծել, որ ռուսական ընկերությունները հետաքրքված են դրանց ակտիվացմամբ և Հայաստանում նոր ներդրումներով։
Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումը ևս լավ խթան կհանդիսանա համագործակցության նոր ոլորտներ նախանշելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների, թափոնների կառավարման և վերամշակման, միջմարզային համագործակցության, զբոսաշրջության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Նախարարը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և հյուրերի հետ քննարկել համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում դիտարկվել է Տրանշ 4 Սիսիան – Քաջարան նոր հատվածի կառուցման ծրագրում ռուսական ընկերությունների հետաքրքրվածության և մասնակցության հարցը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ և ՌԴ վարչատարածքային միավորների միջև համագործակցության ընդլայնմանը՝ երկուստեք նշելով, որ այստեղ զարգացման ռեալ ներուժ կա։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը համագործակցության զարգացման և ընդլայնման ուղղությամբ։