Ռուսական ԶԼՄ-ներն իշխանություններին կոչ են արել դադարեցնել անկախ լրագրության դեմ ոտնձգությունները

Լուրեր

19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
19.05.2026 | 16:18
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 16:13
«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:04
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
19.05.2026 | 15:55
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին
19.05.2026 | 15:49
Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ
19.05.2026 | 15:41
Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ-15 ԵԱ-ում
19.05.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում այցելել են Օսիպյանին 
19.05.2026 | 15:34
Նիկոլ Փաշինյանը Տաշիրում է․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 15:27
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 15:19
Ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել և ուղարկել ԵՄ դեսպանին. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի շարք ռուսական և ռուսալեզու լրատվամիջոցներ դիմել են Ռուսաստանի իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել անկախ լրագրության դեմ արշավը: Օգոստոսի 27-ին համապատասխան հայտարարություններ են հրապարակել «Դոժդ» հեռուստաալիքի, «Նովայա գազետա»-ի, «Meduza»-ի, «The Village»-ի, «7 × 7»-ի, «Republic»-ի, «Պսկովի գուբերնյա»-ի, «Wonderzine»-ի, «Sota Vision»-ի, «Ստոլ»-ի, «Romb»-ի և «Forbes»-ի խմբագրություններն ու Լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունը:

«Լրատվամիջոցներին և քաղաքացիներին «օտարերկրյա գործակալներ» և «անցանկալի կազմակերպություններ» հայտարարելն ուղղակիորեն խախտում է Ռուսաստանի Սահմանադրությունը, ԶԼՄ-ների մասին օրենքը, Քրեական օրենսգիրքը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որոնք երաշխավորում են ԶԼՄ-ների ազատությունը: Այս կարգավիճակները կա՛մ հանգեցնում են լրատվամիջոցների լուծարման, կա՛մ խտրական պայմաններ են ստեղծում նրանց աշխատանքի համար և ուղղակիորեն սահմանափակում լրագրողների մասնագիտական գործունեությունը»,- ասված է «Meduza»-ի հրապարակած կոչում:

Ռուսական և ռուսալեզու լրատվամիջոցների լրագրողները և խմբագիրները պնդում են «վերանայել լրագրողների դեմ քրեական և վարչական գործերն ու հետաքննել նրանց ծեծի և անօրինական հետապնդման դեպքերը»: Նրանք պնդում են հանրությանը տրամադրել «ամբողջական և համապարփակ տեղեկատվություն այն մասին, թե ով, երբ և ինչ պատճառով է անկախ մամուլի դեմ համաձայնեցված արշավ սկսել»:

Հայտարարությունը հասցեագրված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և այլ պաշտոնատար անձանց։

Տաթև Ֆռանգյան