Աշխարհի ամենաչոր անապատը ձյան շերտով է պատվել
Քաղաքականություն
27.08.2021 | 23:16Չիլիում գտնվող աշխարհի ամենաչոր անապատը՝ Ատակաման, ձյունով է ծածկվել: Այս մասին հայտնում է ТСН-ը։
Հաղորդվում է, որ ձյան շերտը տեղ-տեղ հասել է 15 սմ-ի։
Էլ Սալվադոր քաղաքի բնակիչների խոսքով՝ նման առատ ձյուն չեն տեսել առնվազն 30 տարի։ Օգոստոսի վերջին ձյան տեղումները տեղաբնակներն ընկալում են որպես հրաշք։