Բայդենը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Աֆղանստանում տեղի ունեցածի համար ու խոստացել պատժել ահաբեկչությունների պատասխանատուներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչություննեի կապակցությամբ: Նա հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, այդ թվում՝ Քաբուլի օդանավակայանում պայթյունների հետևանքով ամերիկացի զինծառայողների մահվան համար:

«Ես ամբողջությամբ պատասխանատվություն եմ կրում այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում»,- ասել է նա։

Ջո Բայդենը նաև մեկ րոպե լռությամբ հարգել է Քաբուլի օդանավակայանի մոտակայքում պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակը՝ իր ցավակցությունները հայտնելով նրանց ընտանիքներին։

«Ես ձեզ խնդրում եմ միանալ ինձ մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այն զինվորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր իրենց վերջին պարտքն են տվել»,- ասել է նա։

Բայդենն ընդգծել է, որ Քաբուլի օդանավակայանում հարձակման պատասխանատուները կհայտնաբերվեն ու կպատժվեն՝ հրահանգելով ԻՊ-ի զինյալներին հարվածելու պլան նախապատրաստել։

«Մենք կարձագանքենք ուժով և հստակությամբ այն ժամանակ և այն վայրում, որը մենք կընտրենք, և այն պահին, որը մենք կընտրենք»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ենթադրություններ ունի, թե ով է կանգնած պայթյունների հետևում: «Մենք չենք ների, չենք մոռանա: Մենք ձեզ կբռնենք և կստիպենք վճարել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:

ԱՄՆ նախագահը նաև կարծիք է հայտնել, որ «Թալիբան» շարժումը չի օգնել ԻՊ գրոհայիններին և չի օգնի նրանց նաև ապագայում: Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չպետք է զոհի իր զինվորներին՝ Աֆղանստանում ժողովրդավարություն կառուցելու համար:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա ահաբեկիչներին միջամտել Աֆղանստանից տարհանմանը և որ հավատարիմ է մնում մինչև օգոստոսի 31-ը Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշմանը: Բայդենը նաև հիշեցրել է, որ օգոստոսի 15-ից ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է ավելի քան 100 հազար մարդու:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Տաթև Ֆռանգյան