Սանահինի վանական համալիրի պահպանության աշխատանքների նպատակով հավելյալ 192 000 ԱՄՆ դոլար կհատկացվի

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 24-ից 26-ը դեսպան Թրեյսին Լոռու ու Տավուշի մարզերում է եղել։ Այցի օրակարգում կանգառներ են եղել այնպիսի վայրերում, որտեղ աշխատանքներ են իրականացվել ԱՄՆ աջակցության ծրագրերի շրջանակում։ Դեսպանն ուրախությամբ արձանագրել է, որ հնարավորություն ունի զրուցել տեղական իշխանությունների ներկայացուցիչների, աջակցության ծրագրերի մեր գործընկերների հետ ու մայրաքաղաքից դուրս լսել հայաստանյան համայնքներին ձայնը, տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։

«Երևանը որպես մայրաքաղաք անչափ կարևոր նշանակություն ունի, սակայն Հայաստանը շատ ավելին է, քան մի քաղաքը։ Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ մեր գործընկերությամբ։ Երևանից դուրս ուղևորությունը կապերը պահպանելու, նոր ծանոթություններ հաստատելու, հայկական հարուստ պատմությունն ու մշակույթն ավելի լավ ճանաչելու ու արժևորելու և Հայաստանի առաջ այսօր ծառացած մարտահրավերների վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու լավ հնարավորություն է», – ասել է դեսպան Թրեյսին։

Դեսպան Թրեյսին Լոռի գնալու ճանապարհին հանդիպում է ունեցել Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ և այցելել Աչաջուր՝ ծանոթանալու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցող ագրոբիզնեսի ընկերություններից մեկի աշխատանքներին։

Լոռու մարզում դեսպան Թրեյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ այցելել է Սանահինի վանական համալիր, որտեղ հայտարարել է Սանահինի վանական համալիրի արևելյան հատվածում (Զաքարյան և Արղության-Երկայնաբազուկ իշխանների տոհմական դամբարան) իրականացվող մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 192․000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին։ 2019թ․ ԱՄՆ դեսպանության կողմից արդեն իսկ հատկացվել էր 100․000 ԱՄՆ դոլար Սանահինի վանական համալիր առանձին հուշարձանների (Սբ․ Հակոբ եկեղեցի, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձան և Սբ․ Հարություն եկեղեցի) վերականգնման ու պահպանության համար։

Դսեղում դեսպան Թրեյսին այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալով մեծանուն գրողի կյանքին ու գրական գործունեությանը։

Հաջորդիվ դեսպան Թրեյսին այցելել է Ալավերդիում գործող կաթի վերամշակման կենտրոն, որն աջակցություն էր ստացել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերից մեկի շրջանակում, ապա Թումանյանում հանդիպեց համայնքի սոցիալական աշխատողների ու խոցելի ընտանիքների հետ, իսկ Մարգահովիտում հետաքրքիր զրույց է ունեցել երիտասարդների հետ։