«Սա ռումբ է լինելու Հայաստանի համար»․ բնապահպանը՝ Կառավարության ծրագրում Ամուլսարի խնդրի լուծմանն առնչվող ձևակերպման մասին

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում, որն այսօր հաստատվեց ԱԺ-ում, անդրադարձ կա Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հարցին։ Ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գերշահագործումը բացառելու նպատակով Կառվարությունը խոստանում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել։ Նախատեսվում է համայնքների նկատմամբ սոցիալական պարտավորությունների պահանջը խստացնել, օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվողականության պահանջների վերանայել և բազմաթիվ այլ քայլեր ձեռնարկել։

«Ընդերքօգտագործման գործող իրավունքների շրջանակում հանքավայրերի արդյունավետ շահագործման ապահովում, Ամուլսարի հարցի հանգուցալուծման աշխատանքների իրականացում»,- նշված է Կառավարության ծրագրի՝ բնական ռեսուրսների կառավարման քայլերի շարքում։

Փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանի համար զարմանալի է կառավարության ծրագրում առանձին անդրադարձն Ամուլսարի հարցին։ Նրա կարծիքով՝ ծրագրում տարանջատումը պետք է լիներ ոչ թե ըստ առանձին օբյեկտների, այլ՝ ոլորտների․ «Կառավարության ծրագրում ինչո՞ւ գրված չէ մյուս հանքերի մասին, Ամուլսարը թիրախավորելը լավ մեսիջ չէ մեզ համար։ Եթե չցանկանային հանքն աշխատեցնել, այդպես չէին գրի, կարո՞ղ է ծրագրի մեջ գրում են՝ արգելելու համար, իհարկե՝ ոչ։ Ժամանակը ցույց կտա, թե այսպես առանձնացնելն ինչ միտում է հետապնդում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Բնապահպանը հանքի շահագործման դեպքում նոր ռիսկեր առաջանալու վտանգ է տեսնում։ Ըստ նրա՝ այսօր Ամուլսարը դարձել է ստրատեգիական նշանակության լեռ, քանի որ շահագործման դեպքում, եթե սարն ընդհանրապես վերանա կամ բավականին իջնի, այսպիսով, ադրբեջանական կողմից ուղիղ նշանակետի տակ կհայտնվի Ջերմուկը։

 

«Եթե նախորդ տարիներին Ամուլսարը շուրջ 25 կմ հեռավորության վրա էր Նախիջևանի կողմից, ապա այժմ Սյունիքի կողմից 5-6 կմ է։ Չեմ պատկերացնում, որ 100 մլն տոննա ցիանիդային պարունակություն ունեցող հարթակ ունենանք սահմանի մոտ։ Սա ռումբ է լինելու Հայաստանի համար, որը ցանկացած ժամանակ կարող են պայթեցնել»։

Հավելենք, որ այս պահին «Լիդիան Արմենիա» ընկերությունը որևէ աշխատանք չի տանում Ամուլսարի հետ կապված։ Ավելին, բնապահպանի տեղեկություններով՝ այժմ գույքի և թույլտվությունների վաճառք է իրականացվում, քանի որ ընկերությունը ցանկանում է դուրս գալ այդ գործընթացից։

Նշենք, որ եթե «Լիդիան Արմենիա»-ն դադարեցնի իր մասնակցությունը գործընթացին և նոր ընկերություն ցանկանա գործարկել հանքը, պետք է նոր փորձաքննություն իրականացվի, որից հետո միայն կտրվի շահագործման թույլտվություն։

Ռոզա Վարդանյան