Կանադայում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
26.08.2021 | 14:14Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: