Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է՝ զինծառայող Բաբաևն անցել է Արցախի սահմանը

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատում է, որ զինծառայող Ջաբիլ Բաբաևն անցել է Արցախի սահմանը և գտնվում է հայկական կողմում։

Գերատեսչությունը նշում է, որ զինծառայող Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի՝ Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։

«Ադրբեջանական բանակի զինծառայող Ջամիլ Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։

Զինծառայող Բաբաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն»,- ասվում է հայտարարությունում, որը վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, չի նշում, թե հոգեկան խնդիրներ ունեցող անձն ինչպես կարող է ծառայել բանակում։ Չի հաղորդվում նաև, թե ինչպես է նա Գանձակի հիվանդանոցից հասել Մարտակերտ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ԱՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և քաղաքացիների աչալրջության շնորհիվ սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ Ազգային անվտանգության ծառայություն:

Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Էմմա Չոբանյան