ՄԻՊ-ի դիրքորոշմամբ՝ պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը

Լուրեր

19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
19.05.2026 | 20:21
«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին
19.05.2026 | 20:12
Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին
19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:45
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից:
Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաև մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն):
Մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է:
Դա Կառավարությանը, մեր պետությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները և նաև այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները:
Դա հնարավորություն կտա նաև պաշտպանել մեր զինծառայողների կյանքի իրավունքը:
Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի և իրավունքների համար է»,- իր դիրքորոշումն է արտահայտել ՄԻՊ-ը: