«Պոլիմետալ»-ը հետ է կանգնել Լոռու և Տավուշի անտառները վտանգող ծրագրի իր առաջին քայլից, բայց փաստ չէ, որ այդ որոշումը ժամանակավոր չի լինի․ բնապահպան

Լուրեր

13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
Բոլորը

Ռուսական «Պոլիմետալ» խմբի մեջ մտնող «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն դադարեցնում է Լոռիում և Տավուշում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը:

««Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը, դադարեցնում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի և Շնող, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները»։

Բնապահպան Լևոն Գալստյանի խոսքով՝ դադարեցվել են առաջին փուլի աշխատանքները, իսկ թե արդյոք հետագայում ընկերությունում կփոշմանեն և կշարունակեն աշխատանքները, հայտնի չէ․«Այս փուլում ժողովրդի ձայնը, կարծիքը տեսնելով՝ «Պոլիմետալ»-ը հետ կանգնեց իր առաջին քայլից։ Բնականաբար, դա մասնավորապես տեղաբնակների և այդ տարածաշրջանի բնակիչների ակտիվության արդյունքն է։ Իսկ ինչ կանեն հետո՝ դա արդեն իրենցից պետք է ճշտել։ Բայց որպեսզի նրանք առհասարակ ձեռք քաշեն այդ մտադրությունից՝ պետք է ժողովուրդը իր կարծիքը հստակ արտահայտի հնարավոր բոլոր եղանակներվ»,- նշեց բնապահպանը։

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսվել էր ստորագրահավաք՝ ընդդեմ «Պոլիմետալ»-ի ծրագրի: Ստորգրահավաքին մեկ օրում միացել էր 1800-ից ավելի քաղաքացի:

Լիլիթ Շաբոյան