Պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՄԻՊ

Լուրեր

29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
Բոլորը

Բացարձակ անթույլատրելի էին այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Այս դատապարտելի երևույթներն արդեն ստանում են շարունակական բնույթ, և անվտանգությունն ապահովող ծառայողների գործողությունները չունեն հիմնավորում։

Եվ պետք է հիշել, որ Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա միջադեպերը քննարկել է նաև Ազգային ժողովում մասնագիտական աշխատանք իրականացնող կոնկրետ լրագրողների հետ: Նրանք տեղեկացրել են, որ իրենց համար նախատեսված վայրից՝ օթյակից, իրենց դուրս են հանում այն ժամանակ, երբ նկատում են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է կամ ինչ-որ իրարանցում է զարգանում:

Օրինակ՝ «Civilnet․am»-ի լրագրող Գևորգ Թոսունյանը նշել է, որ Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց սկսել են 2 օթյակներից հեռացնել այն ժամանակ, երբ արդեն նկատել են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը սրվում է։ Անվտանգության աշխատակիցները կոպիտ հրելով դուրս են հանել լրագրողներին, իսկ երբ նկատել են, որ ինքը տեսանկարահանում է ընթացքը, ագրեսիվ վարքագծով սկսել են իրեն քաշքշել՝ պահանջելով չտեսանկարահանել և դուրս գալ օթյակից։

Մեկ այլ դեպքում «Factor.am»-ի լրագրող Մերի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ իրենց անվտանգության աշխատակիցները դուրս են հանել հրելով ու քաշքշելով՝ չներկայացնելով հիմնավորումներ։ Նույնը նշել է նաև «Hraparak.am»-ի լրագրող Վահե Մակարյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված տեսանյութերը:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լրագրողների հանդեպ զինվորականները դրսևորում են կոպիտ վերաբերմունք:

Նրանք արգելելում են լրագրողներին մնալ լրագրողների համար նախատեսված սենյակում և որոշ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ դուրս հանում այդ սենյակից:

Օրինակ՝ տեսանյութերից մեկում զինվորական համազգեստով ծառայողը երկու կին լրագրողների ձեռքերից բռնելով դուրս է հանում նրանց լրագրողների սենյակից:

Տեսանյութի մեկ այլ դրվագում հստակ երևում է, թե ինչպես են զինվորականներն անցնում լրագրողների համար նախատեսված մեկ այլ սենյակ և անմիջապես սկսում արգելել նկարահանումները՝ առանց որևէ կերպ կոնկրետ պահանջ ներկայացնելու կամ պարզաբանելու իրենց գործողության նպատակը, և առանց հնարավորություն տալու լրագրողներին հասկանալ պահանջը և ինքնուրույն դուրս գալ սենյակից:

Պարզ չէ, թե ինչպես պետք է լրագրողներն իրենց աշխատանքն իրականացնեն առանց անվտանգության աշխատակիցների նկարահանելու, երբ նրանք ամենուր են:

Ուստի, օգոստոսի 2-ից ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների համար կիրառվող սահմանափակումներն արդեն ակնհայտ են ցույց տալիս, որ դրանք ԱԺ շենքի անվտանգության հետ առնչություն չունեն, այլ պարզապես անհիմն սահմանափակում են լրագրողների աշխատանքը, առաջացնում են լրագրողական աշխատանքի խոչընդոտներ ու բացասական են ազդում լրագրության հեղինակության վրա հասարակությունում:

Լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է առավել երաշխավորված լինի հենց խորհրդարանում, որը երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է:

Լրագրողների ազատ աշխատանքը խոսքի ազատության և հետևաբար՝ պետության մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է:

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:

Խոսքը հավասարապես վերաբերում է նաև ԱԺ-ում օգոստոսի 24-ի և 25-ի միջադեպերի լուսաբանման հնարավորությանը:

Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը:

Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը հստակ է. պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում ու մասնավորապես՝ օթյակում լրագրողների աշխատանքի խոչընդոտները»։