Էրդողանը կոչ  է արել մահմեդականներին պարտավորություն վերցնել՝ ապահովելու ամբողջ մարդկության անվտանգությունը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել մահմեդականներին իրենց վրա պարտավորություն վերցնել՝  ապահովելու ամբողջ մարդկության անվտանգությունն ու խաղաղությունը, գրում է Անադոլու գործակալությունը։ Թուրքիայի նախագահը տեսաուղերձ է հղել  Իսլամական համագործակցության կազմակերպության 4-րդ երիտասարդական ֆորումի գլխավոր ասամբլեայի մասնակիցներին։

«Եկել է ժամանակը, երբ մահմեդականները պետք է իրենց վրա պարտավրություն վերցնեն ապահովելու ինչպես սեփական, այնպես էլ աշխարհի, ամբողջ մարդկության անվտանգությունը։ Ժամանակն է, որ մահմեդականները հանդես գան անարդարությունների դեմ, որի ականատեսն են լինում»,- ասվում է էրդողանի ուղերձում։

Նա ուշադրություն է հրավիրել նրան, որ մարդկությունն ապրում է իր պատմության ամենաանհանգիստ փուլերից մեկը։

«Ցավոք, այդ բոլոր խնդիրները, որոնք սպառնում են ամբողջ մարդկությանը, ամենախորը հետքն են թողել իսլամական աշխարհագրության մեջ»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ մահմեդականները բախվում են հակամարտությունների, միգրացիայի, աղքատության, հիվանդությունների, որն ունի լայն աշխարահագրություն՝ Սիրիայից Աֆղանստան, բացի այդ էլ «պայքարում են Արևմուտքում առկա իսլամաֆոբիայի դեմ»։

Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ «նման անարդարությունը չի կարող այլևս շարունակվել և որ այդ  պայքարում յուրաքանչյուրն իր պատասխանատվությունն ունի, հատկապես մահմեդական երիտասարդությունը»։

Էմմա Չոբանյան