«Թալիբանը» հայտարարել է, որ Աֆղանստանում թուրքական զորքերի կարիքը չկա

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Թալիբանի» խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ իրենք օգոստոսի 31-ից հետո կստանձնեն Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը, դրա համար էլ կարիք չկա այնտեղ թուրքական զորքերի պլանավորված տեղակայման։

«Աֆղանստանում թուրքական զորքերի կարիք չկա, մենք ունակ ենք ինքներս պաշտպանել Քաբուլի օդանավակայանը։ Մենք լավ հարաբերություններ ենք ցանկանում Թուրքիայի հետ, բայց չենք ցանկանում նրանց զինվորները գտնվեն Աֆղանստանում»,- ասել է Մուջահիդը նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։

Նա նաև նշել է, որ չեն ընդունում ժամկետի որևէ երկարաձգում, որը սահմանել է ԱՄՆ վարչակազմը ամերիկյան զորքերի դուրսբերման համար։

«Մենք ժամկետը չենք երկարաձգի։ Նրանք կարող են իրենց պատկանող բոլոր մարդկանց տանել։ Մենք չենք պատրաստվում թողնել աֆղաններին լքել երկիրը»,- ասել է Մուջահիդը։

«Թալիբանի» ներկայացուցիչն ասել է, որ կյանքը երկրում կարգավորվում է, սակայն օդանավակայանում քաոսը դեռ խնդիր է։

Էմմա Չոբանյան