Ցանկանում եմ վերահաստատել ՄԱԿ-ի լիարժեք աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ջանքերին․ Գուտերեշը՝ Փաշինյանին

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնց որակը բարձր է գնահատվել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և որոնց համար Միավորված ազգերի կազմակերպությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել, էլ ավելի են նպաստել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը: Ակնկալում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների կարևոր ուղիով:

Միավորված ազգերի կազմակերպությունն ուրախ է շարունակելու գործընկերությունը Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ, այդ թվում՝ Երևանում իր մշտական համակարգողի և երկրում գործող թիմի միջոցով՝ ներառական աճի ու կայուն զարգացման նպատակների ամբողջական և բարեհաջող իրականացման համար: ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակային փաստաթղթի՝ վերջերս կայացած մեկնարկը լավ հիմք է նոր շնչով գործակցության համար:

Ցանկանում եմ նաև օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել ՄԱԿ-ի լիարժեք աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ջանքերին, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափի ներքո: ՄԱԿ-ը պատրաստ է տրամադրել երկարաժամկետ աջակցություն՝ խթանելու երկխոսությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, հաշտեցումն ու խաղաղության կառուցումը, պայմաններ ստեղծելու Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարեկեցության հաստատման համար:

ՄԱԿ-ի քարտուղարությունն առաջին անգամ հասել է գենդերային հավասարության բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում և առաջ է շարժվում դեպի հավասարություն կազմակերպության բոլոր մակարդակներում: Ես շարունակում եմ կոչ անել բոլոր անդամ-պետություններին նման ջանքեր գործադրել, և լիահույս եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն առաջընթաց կարձանագրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և մյուս բոլոր մակարդակներում կանանց հավասարության հարցում, ինչպես նաև կաշխատի հանրային կյանքում կանանց բովանդակալից մասնակցությունը շարունակաբար լավարկելու ուղղությամբ:

Ձերդ գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը»: