Ի հեճուկս ռուսական կողմի պնդումների՝ Թուրքիան պատրաստ չէ С-400 համակարգերի գնման նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Թուրքիան, ինչպես պնդում է ռուսական կողմը, ռուսական արտադրության С-400 պաշտպանական համակարգերի երկրորդ ստորաբաժանման գնման գործարքի կնքման վերջնական փուլում չէ։ Այս մասին Middle East Eye-ին ասել է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նա նշել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների կարգավիճակը չի փոխվել։

Նշենք, որ երկուշաբթի «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև С-400 համակարգերի նոր մատակարարումների խորհրդակցությունները վերջնական փուլում են և առաջիկայում նոր պայմանագիր կարող է կնքվել։

Վաշինգտոնն էլ, իր հերթին, դեկտեմբերին թուրք պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց, բացի այդ Թուրքիան Պենտագոնի կողմից հեռացվեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից։

Նշվում է, որ թուրք պաշտոնյաներն այս տարվա սկզբին հանդիպումներ են անցկացրել Բայդենի վարչակազմի հետ հարցը լուծելու համար, սակայն երկու կողմերը չեն կարողացել հասնել պատժամիջոցների խնդրի լուծմանը։

Լրատվամիջոցին թուրք պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանը փորձում է կառավարել գործողությունը՝ Թուրքիայի դեմ ապակողմնորոշիչ հայտարարություններ տարածելով, երկրում տնտեսական խնդիրների ֆոնին ու Վաշինգտոնի հետ խնդիրների պատճառով։

«Ռուսները փորձում են թունավորել ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները»,- ասել է պաշտոնյան։
Թուրքիան դեռ պետք է նաև լիովին ակտիվացնի С-400 համակարգը՝ կանխելու ցանկացած էսկալացիա Վաշինգտոնի հետ։

Նշենք, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է 2․5 մլրդ դոլար արժեքով հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի 4 ստորաբաժանում։ 2019 թվականի հոկտեմբերին էլ «Ռոսօբորոնէքսպորտը» հայտարարել էր, որ Ռուսաստանը պայմանագիրը ժամանակից շուտ է կատարել՝ Թուրքիային մատակարարելով համակարգի բոլոր տարրերը, այդ թվում՝ հրթիռները։ 2020 թվականի դեկտեմբերին էլ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, որ թուրքական կողմը գումարն ամբողջությամբ վճարել է։

Էմմա Չոբանյան