Քննարկվել են անասնաբուժության ոլորտում համաճարակային իրավիճակին առնչվող խնդիրները

Լուրեր

16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ համատեղ, օգոստոսի 23-ին կազմակերպել էր հանդիպում Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային համաճարակաբանների և ՍԱՏՄ մարզային կենտրոնների տնօրենների, մասնագետների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին նաև «Սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Տիգրան Մարկոսյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների և ոլորտի այլ մասնագետներ։
Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել հանրապետությունում վարակների հետ կապված առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և հետագա քայլերը։ Հատկապես շեշտը դրված էր դաբաղ հիվանդության վիրուսի հաղթահարման պետական մոտեցումների, այն է՝ պատվաստումների ծրագրի, հակահամաճարակային մեթոդների կիրառության վրա։

«Սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալ Սաթենիկ Խառատյանը ներկայացրել է համաճարակային վիճակը տարածաշրջանում, դաբաղ հիվանդության վիրուսի ներթափանցման ռիսկային ուղիներն ու մի քանի այլ վիրուսների տարածման վիճակագրությունը։

Միջոցառմանը ներկա անասնաբույժները բարձրաձայնել են իրենց համայքներում առկա խնդիրները, որոնք առնչվում են հատկապես լաբորատորիաներին, պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված նոր սառնարանների անհրաժեշտությանը և պատվաստումների գործընթացի հետ կապված որոշ ֆերմերների վերաբերմունքին։

Հանդիպման վերջում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ նախարարությունը բաց է նման քննարկումների համար և հավելել, որ ներկաներից յուրաքանչյուրը պետք է աշխատի կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ ևս։