Ռուստամ Բադասյանին են ներկայացվել Արարատյան մաքսատան գործառույթները

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում: Կոմիտեի ղեկավարին ներկայացրել են փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժինների գործառույթները: ՊԵԿ նախագահը հետաքրքրվել է ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման գործընթացով, մասնավորապես՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերին մատուցվող ծառայություններով:

ՊԵԿ նախագահն այցելել է նաև Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության տարածքում գտնվող մաքսային հսկողության տարածքներ: Մասնավորապես՝ «Ուրբան լոջիստիք սերվիս տերմինալում» նա շրջել է աշխատասենյակներով, հետաքրքրվել բացթողնման բաժնի մաքսային տեսուչների աշխատանքներից: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում գործող պահեստներում ապրանքների պահպանման հնարավորություններին: Դիտարկվել է նաև մաքսային հսկողության տարածքի տեխնիկական հագեցվածության խնդիրը: Կոմիտեի ղեկավարին զեկուցել են, որ պահեստները կահավորված են անհրաժեշտ սարքավորումներով:

ՊԵԿ նախագահը շրջայցով եղել է նաև «Հայկ» մաքսային հսկողության տարածքում: Այստեղ նա հետևել է ապրանքների բացթողնման կազմակերպման գործընթացին, մասնավորապես՝ «Ռապիսկան» սարքավորման և էլեկտրոնային կշեռքների կիրառման հնարավորություններին: Կոմիտեի ղեկավարին հայտնել են, որ այստեղ պայմանների բարելավման աշխատանքներ են տարվում, շինարարությունը մոտենում է ավարտին, լինելու են նոր ենթակառուցվածքներ:

Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեության սպասարկման արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը: