Գյումրիում իշխանափոխությո՞ւն է սպասվում․ քաղաքը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին կկայանան Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրությունները։ «Գյումրին կռնա» նորաստեղծ դաշինքից բացի, որևէ այլ քաղաքական ուժ դեռ չի հայտարարել իր մասնակցության մասին։ Թեկնածուի շուրջ քաղաքական որոշում դեռ չի կայացրել իշխող կուսակցությունը։ ՔՊ-ականներից շատերը ոչ պաշտոնական զրույցներում հայտարարում են, որ քաղաքապետի թեկնածուն Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ կուսակցության խորհուրդը դեռ որոշում չի կայացրել, չի բացառվում, որ հենց իր թեկնածության հարցն էլ քննարկվի, որոշում լինելուն պես մեզ տեղյակ կպահի։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ ասաց՝ դեռ չունի հստակ պատասխան ՏԻՄ ընտրություններում իր մասնակցության մասին։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա «Պատիվ ունեմ» դաշինքի համամասնական ցուցակի 8-րդ տեղում էր , բայց խորհրդարան էր անցել ցուցակի առաջին յոթնյակը։

Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադրություն չունի մասնակցելու ընտրություններին։ Ուշագրավ է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 13-ին Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների ներկայությամբ բարձր էր գնահատել Սամվել Բալասանյանի աշխատանքը՝ նշելով․ «Բարձր որակի է»։

Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քաղաքապետն արձակուրդում է։

«Քաղաքապետն արձակուրդում է, կվերադառնա արձակուրդից, ինքը կպատասխանի ձեր հարցին՝ մասնակցելու է, թե՞ ոչ։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել», -ասաց Սոնա Առաքելյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցության մասին չկարողացանք տեղեկություն ստանալ, ԱԺ նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը տևական ժամանակ է՝ մեր հեռախոսազանգերին չի պատասխանում։

Հստակ տեղեկատվություն դեռ չկա նաև «Հայաստան» դաշինքի մասնակցության մասին․ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետի թեկնածուն կլինի կամ Կարապետ Պողոսյանը կամ Հովհաննես Ասոյանը։ Նրանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորում էին «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբները։

Արմիկ Մովսիսյան