3 մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 3 մեդալ է նվաճել Ուֆայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ինչպես տեղեկացրել էինք, Սահակ Հովհաննիսյանը և Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե, իսկ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել լիտվացի Վիլիուս Սավիսկասի նկատմամբ: Հաջորդիվ հայ ըմբիշը 2:1 հաշվով պարտության է մատնել գերմանացի Աարոն Բելշայդին և 3:0 հաշվով՝ ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիին: Եզրափակիչ գոտեմարտում Հովհաննիսյանը 0:7 հաշվով զիջել է Հասրաթ Ջաֆարովին (Ադրբեջան)՝ այդպիսով դառնալով արծաթե մեդալակիր:

82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը ևս մինչև եզրափակիչ 3 հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով հունգարացի Դոմինիկ Անդրասի (3:1), վրացի Սաբա Մամալաձեի (8:1) և հնդիկ Ռավի Մալիկի նկատմամբ (9:0): Ոսկե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը 3:6 հաշվով զիջել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին:

72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանն արժանացել է երրորդ մրցանակին՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9:1 հաշվով հաղթելով ադրբեջանցի Խասայ Հասանլիին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում առաջնությանը մասնակցել են նաև Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Հիշեցնենք, որ ավելի վաղ պայքարն ավարտել էին ազատոճային ըմբիշները. 125 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Լյովա Գևորգյանը, իսկ 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Մանվել Խնձրցյանը: