Քաբուլի օդանավակայանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կան վիրավորներ և զոհ

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողներից մեկը զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ` այս մասին հայտնել է բունդեսվերը:

«Այսօր՝ առավոտյան ժամը 4:13-ին, Աֆղանստանի անվտանգության ուժերի և անհայտ հարձակվողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ»,- ասված է օպերատիվ հրամանատարության Twitter-յան էջում:

Նշվում է, որ ամերիկացի և գերմանացի զինվորականները նույնպես կրակ են բացել, նրանց թվում տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ թալիբների՝  Քաբուլ մտելուց հետո, հազարավոր մարդիկ սկսել են հավաքվել մայրաքաղաքի օդանավակայանում՝ երկրից հեռանալու հույսով: Արդյունքում հրմշտոց է սկսվել, ամերիկացի և բրիտանացի զինվորականները նախազգուշական օդ են կրակել: Մի քանի մարդ մահացել է, այդ թվում՝ վայր ընկնելով թռչող ինքնաթիռի շասսիից:

Տաթև Ֆռանգյան