Եվրամիությունը հումանիտար միջանցք չի բացի աֆղանցիների համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրամիությունը հումանիտար միջանցք չի բացի աֆղանցիների համար, Vesti.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան, որը հուլիսի 1-ից նախագահում է ԵՄ-ում:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ «2015 թվականի ռազմավարական սխալի» կրկնությունը:

«Մենք կօգնենք միայն այն անհատներին, որոնք օգնել են ՆԱՏՕ-ի գործողությունների ընթացքում, ինչպես նաև այն երկրներին, որոնք պաշտպանում են ԵՄ-ի արտաքին սահմանները»,- Twitter-ում գրել է Յանշան:

Այնտեղ էլ Սլովենիայի վարչապետը հրապարակել է աֆղան զինված կանանց լուսանկարները, որոնք պայքարում են «Թալիբան» շարժման գրոհայինների դեմ երկրի որոշ մասերում: Նա աֆղանցի տղամարդկանց առաջարկել է նրանցից օրինակ վերցնել և նույնը անել։

«ԵՄ- ն կամ Սլովենիան չպետք է օգնեն և վճարեն մոլորակի վրա բոլոր նրանց, ովքեր փախչում են իրենց հայրենիքի համար պայքարելու փոխարեն»,- ընդգծել է Յանշան:

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ չի պատրաստվում թալիբներին օրինական իշխանություն ճանաչել Աֆղանստանում: Բրյուսելը նաև մտադիր է սառեցնել աֆղանցիներին տրամադրվող տնտեսական օգնության փաթեթը, որը գնահատվում է 1 մլրդ եվրո, բայց կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել:

Մինչդեռ Սլովենիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ երկիրը պատրաստ է 5 փախստականի ընդունել Աֆղանստանից։