Ջոնսոնը և Էրդողանը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ջոնսոնի գրասենյակը:

«Վարչապետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է Աֆղանստանի ճգնաժամը։ Նրանք քննարկել են իրավիճակի կայունացման և երկրում ու տարածաշրջանում աֆղանական ժողովրդին աջակցություն ցուցաբերելու գործում միջազգային հանրության համատեղ աշխատանքի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարները համակարծիք են, որ Աֆղանստանի ցանկացած նոր կառավարություն պետք է ներկայացնի Աֆղանստանի բնակչության բոլոր ներկայացուցիչների շահերը, ինչպես նաև պաշտպանի կանանց և փոքրամասնությունների իրավունքները, նշվում է հաղորդագրության մեջ:

«Նրանք պայմանավորվել են, որ երկրները պետք է կիսեն փախստականների օգնության և տեղավորման բեռը՝ նշելով, որ այդ գործընթացում կենտրոնական համակարգող դերը վերապահվում է ՄԱԿ-ին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը հարձակում էր սկսել կառավարական ուժերի վրա և մինչև օգոստոսի 15-ը մտել Քաբուլ՝ հայտարարելով իշխանության զավթման մասին: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հեռացել է երկրից: Արևմտյան պետությունները տարհանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում ՝ դիվանագետներին։