Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ռուսաստանի և  Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկվել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մանրամասն քննարկվել է Աֆղանստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կարևորվել է երկրում կայունության և քաղաքացիական խաղաղության ապահովումը, կարգուկանոնի և օրինականության խիստ պահպանումը: Շեշտադրվել է ահաբեկչության և թմրավաճառության դեմ պայքարի խնդիրների առաջնահերթ բնույթը։ Նախագահները պայմանավորվել են ամրապնդել երկկողմանի համակարգումն աֆղանական թեմատիկայի հարցում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցությանը, առաջին հերթին` էներգետիկայի ոլորտում:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» շարժման գրոհայինները արագ հարձակում են ծավալել ամբողջ երկրում և գրավել բոլոր սահմանային անցակետերը, իսկ օգոստոսի 15-ին մտել Քաբուլ եւ վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը, որպեսզի, նրա խոսքերով, «կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը թալիբների քաղաքական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս: