ՊԵԿ-ը կներդնի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է հիփոթեքային վարկի սպասարկման համար եկա­մտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համա­կար­­գ ներդնել: Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստի ընթացքում կարևորվել է հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկա­մտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համա­կար­­գի ներդրումը: Ծրագրի պիլոտային մասը նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ամբողջապես անցում կկատարվի ավտոմատացված համակարգին։

Նիստի ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է նաև, որ ՊԵԿ-ի կոմիտեի հիմնական առաքելությունը որակյալ ծառայությունների մատուցումն է՝ առաջին հերթին տնտեսվարողներին:

Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստի ընթացքում ՊԵԿ նախագահն ասել է, որ տրամադրված են համակարգային բարեփոխումներ իրականացնել: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը:

Ռուստամ Բադասյանը հատուկ ընդգծել է մաքսային ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հիմնովին փոխվի, որպեսզի քաղաքացիները ստանան 21-րդ դարին հարիր մաքսային ծառայություն:

Հասարակական խորհրդի անդամներին է ներկայացվել մաքսային բարեփոխումների տեսլականը, «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքը և վերջերս գործարկված Պե­տա­կան վճարումների էլեկ­տրո­նային համա­կար­գում՝ e-payments-ում մաքսային պարտավո­րություն­ներն առցանց մարելու հնարավորությունը։

Խորհրդի նիստում քննարկվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման հարցը։ ՊԵԿ նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է վերջին շրջանում էլեկտրոնային ծառայությունների խափանումների պատճառներին՝ նշելով, որ սերվերային համակարգի գնման գործընթացն իրավական որոշակի խնդիրներով հանդերձ մեկնարկել է:

Նիստի ընթացքում ներկայացվել են նաև 2020 թվականի 1-ին կիսամյակում ՊԵԿ-ի նախաձեռնած հարկային օրենսդրության հիմնական փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել ԱԱՀ փոխհատուցվող գումարների վերադարձի, ԱՊՀ մասնակից պետությունների միջև տեղեկատվության փոխանակման, ոչ ռեզիդենտների կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունների ԱԱՀ-ով հարկմանը վերաբերող հարցերին։