Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գարեգին 2-րդ կաթողիկոսին ծննդյան առթիվ

Լուրեր

19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:45
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
Բոլորը

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդին: Այս մասին տեղեկանում ենք  նախագահի մամուլի ծառայությունից։

Ուղերձում ասվում է.

«Վեհափառ Տեր,

Ձեր ծննդյան օրվա նախօրեին Ձեզ եմ հղում առողջության ու արևշատության իմ ջերմ բարեմաղթանքները:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը, մեզ միավորող առանցքը, մեր հավատքի, պատմության ու ավանդույթների շարունակական ներկայությունն ապահովողը մեր արժեհամակարգում, մեր մշակույթում, մեր ներաշխարհում:

Ձեր հայրապետության շուրջ 22 տարիների ընթացքում մեր եկեղեցական կյանքն աշխուժություն է ապրում՝ անցյալի արժևորմամբ, ներկայիս գործունեությամբ և ապագայի տեսլականով: Անցնող 22 տարիները Հայ եկեղեցու համար եղել են զորացման, բարեփոխման, եկեղեցաշինության տարիներ: Այդ ընթացքում ձեռնարկվել են քայլեր՝ միտված Հայ եկեղեցու առաքելությունն առավել արդյունավետ դարձնելուն և եկեղեցական կյանքը կանոնակարգելուն:

Որպես Ամենայն հայոց կաթողիկոս Ձեր գահակալության հատկապես այս վերջին տարիները համընկնում են մի ժամանակահատվածի, երբ մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են բազում դժվարությունների ու փորձությունների միջով:

Ցանկացած դժվարին իրավիճակ հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը: Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում մարդկությունն ի թիվս այլ ճգնաժամերի, նաև ինքնության ճգնաժամ է ապրում: Առկա մարտահրավերներն ու խնդիրներն առավել քան կարևոր են դարձնում համախմբումը հոգևոր ու բարոյական արժեքների շուրջ, որոնք մնայուն են նաև մեր եկեղեցու շնորհիվ:

Մեր ժողովուրդը կարիք ունի հույսի, հավատի և վստահության, կարիք ունի բարոյական մաքրության, համերաշխ ու միասնական կեցության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, կարիք ունի վերածննդի ու վերարժևորման: Գնահատելի է, որ, մխիթարության, ոգևորումի և աջակցության խոսքերի հետ մեկտեղ, որպես հայրենասիրության յուրատեսակ դաս, այս մասին հնչեցվում է նաև Վեհափառի կողմից:

Թող Ձեր հայրապետական հոգածությունն այսուհետ ևս աջակից և սատար լինի մեր երկրին ու ժողովրդին՝ ի շահ մեր Հայրենիքի և աշխարհասփյուռ հայության, ժողովուրդ-պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ հոգու ամրություն և ամենայն բարիք»: