Հայաստանում և Ադրբեջանում գրքերը հարկվում են 20 տոկոսով, Վրաստանում՝ 0 տոկոսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
04.05.2024 | 16:12
Բագրատ Սրբազանը Տավուշից երթով կգա Երևան
Բոլորը

Հայաստանում մանկապատանեկան գրականության ապագան մշուշոտ է։ Այս տարվանից հարկային օրենսգրքում արված փոփոխություններով գրքի վրայից հանվել է ավելացված արժեքի հարկ չկիրառելու արգելքը։ Մանկապատանեկան գրականության վրայից արգելքը չի հանվել, սակայն դեռ պետք է որոշեն, թե որ գիրքն է մանկապատանեկան, որը՝ ոչ։

Ըստ օրենքի, դա պետք է որոշի կրթության ազգային ինստիտուտը։ «Դա կդժվարացնի աշխատանքը, ամիսներ կտևի, մինչև կարդան, հետո կարող ա վիճեն էլ՝ սա պատանեկան գրականությու՞ն է, թե՞ մեծական»,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Նա տեղեկացնում է, որ օրենքում նման փոփոխություններ անելիս կառավարությունն իրենց հետ չի խորհրդակցել։ Այդ օրենքով մանկապատանեկան գրքեր գրողները կխուսափեն երեխաների համար գրել, որովհետև խորհուրդը գուցե որոշի, որ այն ամենևին էլ մանկապատանեկան չէ ու հարկի։ Հետևաբար գիրքը կթանկանա ու չի վաճառվի․ «Էդքան շատ գիրք էլ չէր հրատարակվում մանկապատանեկան առանձնապես և դժվարացնել դրա տպագրության վիճակը, կարծում եմ՝ դրա հարկը չկար»։

Առանց այն էլ, ըստ Գրողների միության նախագահի, մանկապատանեկան գրականությունը վերացող ժանր է, և նստել ու որոշել, թե որ գիրքն է 17 տարեկան պատանու համար գրված և որը՝ 18 տարեկան երիտասարդի, արդեն գրականության օգտին չէ։ Պետք չէ մտածել ցանկացած եղանակով բյուջեն լցնելու մասին։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իշխանությանն առաջարկել էր խթանել գրքի վաճառքը, իշխանությունը, ըստ նրա, վարվել է ավելի վատ․ «Նրանք մեզ դրել ենք փափախով սարեցու տեղ։ Ես ուզում եմ ասել, որ մենք փափախով սարեցի չենք»։

Հրատարակիչը օրենքի փոփոխության մեջ հրատարակիչների հանդեպ դաժան խտրականություն է տեսնում՝ դրսից բերված գիրքը չի հարկվում, ներսում տպագրված գիրքը հարկվում է․ «Ցանկացած հայաստանցի, եթե պատվիրում է Ամազոնից կամ որևէ այլ տեղից գիրք, ապա դա գալիս է զրոյական ավելացված արժեքի հարկով, սահմանին գրքի վրա չի ավելացվում ավելացված արժեքի հարկ»։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, իրականում շատ դժվար է լինելու Կրթության նախարարության համար՝ որոշել, թե որ գիրքն է մանկապատանեկան և որը՝ ոչ։ Հայաստանում տարեկան լույս է տենում 50 հազար գիրք։ Բոլորը պետք է անցնեն նախարարության թրի տակով․ «Էսօր մի գրքի համար պատասխանը մենք մոտավորապես երեք ամսում ենք ստանում։ Եթե անգամ կրթության ազգային ինստիտուտը 90 անգամ ավելի էֆեկտիվ աշխատի, որն անհնար է, և օրը մի գիրք կարդա, օրը մի գրքի մասին եզակացություն տա, ապա պետք կլինի 50 հազար օր։ Դա եթե բաժանենք 365-ի, կստացվի 130-140 տարի»։

Պարոն Մարտիրոսյանն առաջարկում է վերադառնալ նախկին կարգին՝ գրքի հանդեպ կիրառել 0 տոկոս ավելացված արժեքի հարկ, ինչպես վարվում են հարևան Վրաստանում։ Հայաստանում գիրքը հարկվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկով։ «Մեր իշխանությունն անընդհատ ցույց է տալիս Ադրբեջանը և ասում, որ էնտեղ 20 տոկոս է ավելացված արժեքի հարկը գրքի համար՝ միշտ երազելով, որ մենք օր առաջ ավելի նմանվենք Ադրբեջանին»,- ասում է «Անտարես» հրատարակչության տնօրենը։

Ի դեպ, ըստ հրատարակչի, աշխարհում գործում է դեգրադացիոն շեմ հասկացություն, որը որոշվում է տարեկան մեկ շնչին ընկնող հրատարակված գրքով։ Դեգրադացիոն է համարվում այն հասարակությունը, որտեղ մեկ շնչին ընկնող տարեկան հրատարակվող գրքերի քանակը 2,5 է․ «Ուկրաինայում էդ 2,5 գիրք է յուրաքանչյուր շնչին հասնում, Ռուսաստանում 22 գիրք է, Բելառուսում 13 գիրք է, Լեհաստանում 45 գիրք է, Ֆրանսիայում 65 է, Գերմանիայում 122 գիրք է։ Հայաստանում էդ թիվը, ուշադիր լսեք, 0,25 գիրք է, այսինքն՝ Հայաստանում մեկ շնչին ընկնող գրքի սպառումը պետք է 10 անգամ ավելանա, որպեսզի մենք դեգադացիոն շեմին հասնենք»։

 

Մհեր Արշակյան