Վահագնի համայնքում գործող կաթնամթերքի երկու արտադրամասերի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական ուսումնասիրութամբ պարզել է, որ Վահագնի գյուղում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին և «Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին, պատկանող կաթնամթերքի արտադրամասերի արտադրական սենքերը չեն պահվում մաքուր և նորոգ վիճակում, հատակին կան ճեղքեր, որոնք ծածկված չեն անջրանցիկ նյութերով, արտադրամասն ապահովված չէ ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով՝ օճառով, ախտահանման միջոցներով, իսկ անձնակազմը չունի հանդերձարան: Այս մասնին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։

«Սանասար Ներսիսյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում նաև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտման հիմքով՝ նշված արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: