Կրեդիտային համակարգի կիրառումը դպրոցներում կնպաստի կրկնուսույցների դերի նվազմանը․ փորձագետ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ավելի դյուրին դարձնելն է: Մասնավորապես, 10-12-րդ դասարաններում սովորողի ընտրած առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինվել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններով (միասնական, ներբուհական):

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ դրական է գնահատում նախագիծը․ «Կարող ենք այսպես ասել, որ դա պայմանավորված է համադրելիության հետ, այսինքն՝ այնպես լինի որ, մի համակարգից մյուսը տեղափոխվելիս հնարավոր լինի և դա կհեշտացնի նաև անցումը բարձրագույն կրթություն, որովհետև այնտեղ արդեն կիրառվում է կրեդիտային համակարգը կամ պիտի ավելի լայն թափով կիրառվի»,- ասաց Մխիթարյանը։

Փորձագետը հույս է հայտնում, որ անցումային փուլը լավ կկազմակերպվի․ գործընթացում ներգրավված մասնագետները կկարողանան պատրաստել այն մարդկանց, որոնք պիտի ներդնեն և կիրառեն համակարգը։

«Սա է խնդիրը և դա չպիտի լինի ուղղակի արտագրություն արտասահմանյան որևէ երկրից, որի փորձը մենք ունենք, այսինքն՝ դա անպայման տեղայնացվի և փորձարկվի հետո նոր կիրառվի»,-ասաց Մխիթարյանը։

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ այս նախագծի կիրառումը խթան է հանդիսանալու, որ աշակերտներն այլևս կրկնուսույցների չդիմեն՝ հավելյալ գումար ծախսելով, այլ ավելի շահագրգիռ լինեն դպրոցում լավ սովորելուն փորձագետը նշեց․ «Այո՛, դա նպաստելու է, որ կրկնուսույցները հետ գան դեպի կրթական համակարգ, այսինքն՝ ինքնուրույն չեն գործի, որովհետև, եթե համակարգից դուրս ես դու անում, հա կարող ես պարապել ինչ-որ գիտելիքներ ձեռք բերել, բայց դա որևէ տեղ չի երևա, իսկ երևալու համար անպայման դու պետք է կրթական համակարգի ներսում այդ ամբողջը կազմակերպես, դա կնպաստի կրթական համակարգի բարելավմանը և բարեվարքության մակարդակի բարձրացմանը և, այո,՛ կրկնուսույցների դերը կամաց-կամաց կնվազի»։

Մխիթարյանը նշեց նաև, որ պետք է խուսափել ձևականությունից․ «Կարող է աշակերտները ձևական շարունակեն հաճախել դպրոցներ, որպեսզի այդ կրեդիտները հավաքեն, բայց այնտեղ ինչպես է դա անդրադառնալու մեր դպրոցականների գիտելիքի մակարդակի վրա՝ մի քիչ դժվար է ասել, այստեղ այդ անցումը շատ զգույշ է պետք անել և ճշգրիտ, որպեսզի նորից ձևական բնույթ չկրի»։

Նշենք, որ կրեդիտային համակարգի ներդրումն իրականացվելու է երկու փուլերով։ Առաջինը կմեկնարկի 2022-2023 թ․ Երևանի և Տավուշի մարզի այն ավագ դպրոցներում, որոնք գործում են բարձրագույն ուսումնական հաստատություններին կից։ Առաջին փուլի մշտադիտարկման արդյունքները ամփոփելուց և վերլուծելուց հետո 2025 թ․-ից համակարգը կներդրվի ամբողջ հանրապետությունում։

Մերի Մանուկյան