Վաղը չէ մյուս օրը, եթե լինի Պողոս Պողոսյանը, էդ նույն մարդիկ Պողոս Պողոսյանի տակ են լինելու ու ասելու են՝ Պողոս Պողոսյանն անփոխարինելի է․ քաղտեխնոլոգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Ապրիլի 17- ից հետո, երբ արդեն պարզ կլինի, թե ով է վարչապետը, կսկսվի բավականին լուրջ ներիշխանական պայքար՝ ժառանգորդի համար։ Այդ պայքարի շողքը արդեն մի քանի ամիս է, կա։ Սակայն Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան տանդեմը աշխատել է և աշխատելու է նույն ձևով, անգամ ստատուսները չեն փոխվելու, փոխվելու են միայն պաշտոնների անվանումները։ Եթե հիմա նախագահն առաջին դեմքն է, վարչապետը՝ երկրորդ, ապա ապրիլից հետո վարչապետը լինելու է առաջին դեմքը, փոխվարչապետը՝ երկրորդ»,- անդրադառնալով առաջիկա դասավորումներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ըստ նրա՝ այսուհետ ևս տնտեսությունը լինելու է բացառապես Կարեն Կարապետյանի համակարգման տիրույթում, ով զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը, իսկ անվտանգության և արտաքին հարցերը՝ վարչապետի։

Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ առաջին ազդակը, որ պետք է Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, Անվտանգության խորհրդի նոր կառուցվածքի մասին նախագիծն էր, որի կազմում ընդգրկված էր նաև փոխվարչապետը: «Այդ պահից սկսած՝ բոլոր օրենքները գրվել են այդ սկզբունքով և տրամաբանությունը տանում է նրան, որ նոր վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը»,- նշեց Քոչարյանը՝ ամեն դեպքում չբացառելով անակնկալները:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին ՀՀԿ-ականների պնդումներին՝ քաղտեխնոլոգը նկատեց․ «Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, ովքեր են այդ մարդիկ, որովհետև վաղը չէ մյուս օրը, եթե լինի Պողոս Պողոսյանը, էդ նույն մարդիկ Պողոս Պողոսյանի տակ են լինելու ու ասելու են՝ Պողոս Պողոսյանն անփոխարինելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան