Արցախում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի օգոստոսի 19-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին մասնակցում էին ԿԸՀ 5 անդամներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նիստի սկզբում ԿԸՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովի բացակա 3 անդամներից տիկին Սուլեյմանյանը և պարոն Սողոմոնյանը նիստից բացակայում են հարգելի պատճառներով, իսկ պարոն Առուշանյանը որևէ եղանակով չի տեղեկացրել նիստին չներկայանալու մասին: Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իրենց լիազորությունները:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց, նախորդ նիստում առաջարկված փոփոխություններով՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի ղեկավարի, Ծաղկաշատ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավարի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքի ղեկավարի 2021 թվականի հոկտեմբերի 10-ի նոր հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում: Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատեցին ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ Ս. Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին և ԿԸՀ քարտուղարին հանձնարարեց կազմակերպել բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ ընտրությունները պատշաճ կերպով անցկացնելու համար:

Տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունների ողջ ընթացքին վերաբերվող նորություններին և փաստաթղթերին հնարավոր կլինի ծանոթանալ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ cecnkr.am և ֆեյսբուքյան էջում: