«Եռաբլուր»-ում ավարտվել է 2020թ․ 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հուղարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը․ ՊՆ
Հասարակություն
20.08.2021 | 11:25ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ս․թ․ օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին: