Թուրքիայում նոր սահմանափակումներ են մտցվել՝ COVID-19-ի տարածմամբ պայմանավորված

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում COVID-19-ի դեմ չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստեր կպահանջվեն  կինոթատրոններ և ռեստորաններ մուտք գործելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Սպուտնիկը»:

Ուսումնական տարվա մեկնարկին դպրոցների չպատվաստված աշխատակիցները ստիպված կլինեն շաբաթական առնվազն երկու անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել:

«Մենք կխնդրենք չպատվաստված ուսանողներին և համալսարանի աշխատակիցներին պարբերաբար ՊՇՌ թեստ հանձնել: Մենք նաև պարտադիր կդարձնենք ՊՇՌ թեստերը թռիչքների և միջքաղաքային փոխադրումների, ինչպես նաև՝ կինոթատրոններ, ռեստորաններ մուտք գործելու համար»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունները չեն բացառում երկրի փակումը օտարերկրյա զբոսաշրջիկների համար ՝ կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման աճի դեպքում:

Տաթև Ֆռանգյան