Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են ԼՂ հակամարտության կարգավորման համատեղ աշխատանքների շուրջ

Լուրեր

14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 19-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Կրեմլի հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման առաջընթացի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու համար: «Փոխադարձ տրամադրվածություն է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտների վերաբերյալ հետագա համատեղ աշխատանքի համար, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբում»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ երկու երկրների նախագահները անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը։

«Նախագահ Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել  Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի  կապակցությամբ։ Երկու նախագահները հաստատել են իրենց ընդհանուր ձգտումը, որ Մինսկի խմբի համանախագահությունը   բարձր դերակատարում ունենա  2020թ-ի աշնան պատերազմից  ու 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տևական լուծումների  հասնելու գործում»,- ասվում է ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրության մեջ։