Դավութօղլուն քննադատել է Էրդողանին ու մեղադրել Ռուսաստանին․ Թուրքիայի նախկին վարչապետի ուշագրավ հարցազրույցը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն Habertürk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը Աֆղանստանում, Սիրայում, նաև երկրին պատուհասած աղետներին՝ հրդեհներին ու ջրհեղեղին, նաև խոսել արտահերթ ընտրությունների հեռանկարից։

Խոսելով իր պաշտոնավարման շրջանում Սիրիացի փախստականների հոսքի մասին, Դավութօղլուն մի շարք ուշագրավ բացահայտումներ է արել։

Նա նշել է, որ Սիրիայից Թուրքիա փախստականների հոսքի գլխավոր մեղավորը Սիրիայի նախագահ Բաշար Ասադն է, երկրորդ մեղավորը Ռուսաստանը։ Դավութօղլուն պատմել է, որ Իրաքի ու Սիրիայի հարցերը քննարկվել են միշտ Անվտանգության խորհրդում։

«Ճշմարտությունն անպայման մի օր կպարզվի։ Ազգային անվտանգության խորհրդի որոշումները կհրապարակվեն: Իմ ասածները նույնպես կպարզվեն։ Երբ փախստականները հասան մեր սահմաններին, մենք խոսեցինք Սիրիայի հետ: 2013 թվականի օգոստոսին այնտեղ կար 300 հազար փախստական: Մենք կոչ արեցինք միջազգային հանրությանը: Ասացինք՝ եկեք անվտանգության միջանցք ստեղծենք: Մենք ասացինք, որ այնտեղ պետք է հավաքենք փախստականներին: Գլխավոր շտաբը ինձանից կախված չէ: Մենք արել ենք այդ առաջարկը, և որոշումը պետք է կայացներ վարչապետը»,-ասել է Դավութօղլուն՝ մեղադրելով նաև Գլխավոր շտաբին պարտականությունները չկատարելու համար։

Նա նաև նշել է, որ եթե միջանցքը կյանքի կոչվեր, այդքան շատ փախստականներ չէին լինի։ Թուրքիայի նախկին վարչապետը նաև ասել է՝ լրջագույն սխալներից մեկն այն էր, որ Անկարան համաձայնեց Հալեպի անկմանը։ Նա դրանում կրկին մեղադրում է Ռուսաստանին, որը թողեց քաղաքն Ասադին, փոխարենը Թուրքիային թույլատրեց Եփրատի վահան գործողությունն իրականացնել, որը պատճառով Թուրքիայում սիրիացի փախստականների թիվն ավելի աճեց։

Բացի այդ, Դավութօղլուն Էրդողանի կառավարությանը մեղադրել է հրդեհների ու ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակի վատ կառավարման մեջ։

«Ես երբեք չեմ տեսել նման վատ ճգնաժամային կառավարում, որ պետության ինստիտուտներ այսքան թուլանան։ Ես հեռուստացույցով չեմ տեսել, այլ գնացել ու տեսել եմ տեղում»,- ասել է Դավութօղլուն։

Նա նաև ասել է, որ ի տարբերություն ներկա կոռուպցիոն իրավիճակի՝ իր վարչապետության տարիներին իր բարեկամներին պաշտոնների չի նշանակել, խիստ վերահսկողություն է եղել։

Դավութօղլուն նաև անկեղծացել է, որ մինչև հիմա ապրում է 25 տարի առաջ գնած իր տանը։

Թուրքիայի նախկին վարչապետը նշել է, որ երկրում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, և որ նախագահ Էրդողանը ստիպված է դրանց գնալ։

Էմմա Չոբանյան